Բրիթնի Սփիրսն իր որդիներին անակնկալ է մատուցել (լուսանկար)
Երգչուհի Բրիթնի Սփիրսի ընտանիքում տոնական տրամադրություն է տիրում: Նրա որդիները նշում են իրենց ծննդյան օրը: Տղաները ծնվել են մի քանի օրվա տարբերությամբ՝ Շոնը 2005 թվականի սեպտեմբերի 14-ին, իսկ Ջեյդենը՝ 2006 թվականի սեպտեմբերի 12-ին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Բրիթնին որոշել է որդիներին յուրահատուկ շնորհավորանք մատուցել:
Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Շնորհավոր ձեր ծնունդը, իմ սիրելի՛ տղաներ: Ես ձեզ շատ եմ սիրում»: