Դիարբեքիրում պարետային ժամ է սահմանվել
Թուրքիայի իշխանությունները քրդաբնակ Դիարբեքիրում պարետային ժամ են սահմանել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի կենտրոնում կրակոցների ձայներ են լսվում: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ավելի վաղ, ԶԼՄ-երում լուրեր էին տարածվել 1 ոստիկանի մահվան մասին, ինչպես նաև 2 ոստիկան մահացել էր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:
Անվտանգային ուժերը լեռնային շրջաններում ուղղաթիռների մասնակցությամբ հատուկ գործողություններ են իրականացրել: