Թուրքիայում ընթացող բախումների հետևանքով ոստիկաններ են զոհվել
Թուրքիայի հարավ-արևելքում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել: Ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2 ոստիկան և 2 զինյալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Ըստ իրավապահ մարմինների տեղեկությունների՝ պայթյունի հեղինակները Քուրդիստանի բանվորական կուսակցությանն անդամներն են: Ռազմական գործողություններում ներգրավված են նաև Bell AH-1 Cobra ուղղաթիռներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է չեզոքացնել մի քանի գրոհայինի:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր երկրի հարավ-արևելքում մոտ 50 քուրդ զինյալի չեզոքացման մասին: