Էլթոն Ջոնն անձամբ է ցանկանում Պուտինի հետ քննարկել միասեռականների հարցը
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարել երկրում միասեռականների հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Би-би-си» ծառայությանը:
Էլթոն Ջոնի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով այդ հարցը կքննարկի Պուտինի հետ, եթե անգամ ՌԴ նախագահը ծիծաղի իր վրա, մեջքով շրջվի և հիմար անվանի:
Երգիչը նաև խոստովանել է, որ նման հանդիպումն անիրականանալի է:
Ավելի վաղ, բրիտանացի երգիչն ուկրիանացի գործարարներին կոչ էր արել միասեռականներին ևս պաշտոններ տալ, քանի որ ըստ նրա՝ նրանք ևս մարդիկ են, ովքեր ունեն կրթություն, գիտելիք և կարող են օգտակար լինել երկրի տնտեսության զարգացման հարցում: