Սթրեսը ստիպում է երիտասարդ մայրերին ծխել
Հղիությունը կանանց համար ծխելը թողնելու պատճառ է:Սակայն կանանց 90%-ը ծննդաբերելուց հետո մեկ տարվա ընթացքում վերադառնում է այդ վնասակար սովորությանը՝ հայտնում է Medvesti.com-ը: Այս երևույթը հատկապես տարածված է վատ կրթություն և եկամուտներ ունեցող կանանց շրջանում:
Հետազոտությունների ընթացքում գիտնականներին հաջողվել է պարզել՝ ինչն է ստիպում երիտասարդ մայրերին նորից ծխել:Առաջին տեղում անքուն գիշերներն են և նորածնի մասին անընդհատ մտածելը:Շատ մայրերի համար ծխախոտը սթրեսի դեմ պայքարելու միջոց է: Նրանք լավ տրամադրություն են ունենում,եթե ծխում են:Հղիության ընթացքում կանայք թողնում են ծխելը,սակայն ծննդաբերելուց հետո նորից վերադառնում են այդ սովորությանը:
Մեծ դեր է խաղում նաև շրջակա միջավայրը:Եթե շրջապատում կան ծխող կանայք,երիտասարդ մայրերը սկսում են ընդօրինակել: