Բեռլինը հռչակվել է բուսակերության մայրաքաղաք
Գերմանական Saveur խոհարարական ամսագիրը անհատական հարցումներ է անցկացրել և Բեռլինը հռչակել «բուսակերության նոր մայրաքաղաք»:Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ Բեռլինը միակ քաղաքն է,որտեղ բուսակերների և մսակերների խոհանոցները հավասար իրավունքներ և տարածվածություն ունեն: Բեռլինում շատ են այն ռեստորանները,որտեղ հատուկ բուսակերների համար ուտեստներ են պատրաստում:Այդպիսիք են Lucky Leek,La Mano Verde և Cookies Cream սրճարան-ռեստորանները: Այսպիսի ռեստորանների շնորհիվ քաղաքը բուսակերների համար պատրաստող ամենատաղանդավոր խոհարարների համար երկրորդ տուն է դարձել: