Ո՞րն է վաղաժամ մահվան գլխավոր պատճառը
Ամերիկացի գիտնականները պարզել են՝ վաղաժամ մահվան ամենատարածված պատճառը ոչ ճիշտ սնունդն է՝հայտնում է Ria.ru-ն:
Սխալ սննդակարգ ասելով՝ պետք է նկատի ունենալ մրգի և բանջարեղենի,պնդուկի և ձավարեղենի քիչ օգտագործումը և կարմիր մսի, քաղցր ըմպելիքների և աղի շատ օգտագործումը:
Գիտնականները նաև նշում են՝ սխալ սննդակարգը ավելի բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա,քան ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործումը: Վնասակար սնունդը հանգեցնում է մի շարք հիվանդությունների,այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների,ինսուլտի և շաքարային դիաբետի առաջացմանը և օրգանիզմի ոչ նորմալ գործունեությանը:
Այս հետազոտություններն անց են կացվել 108 երկրներում՝1990թ-ից մինչև 2013թ-ը: