Ուիթնի Հյուսթոնը «վերադառնում» է
Ուիթնի Հյուսթոնի քույրը հայտնել է՝ պատրաստում է իր քրոջ «վերադարձը» բեմ:Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
Պետ Հյուսթոնի խոսքերով՝ արդեն 2016թ-ին պատրաստ կլինի համաշխարհային աստղի հոլոգրաֆիկ պատկերը:Հիշեցնենք,որ երգչուհին մահացել է 2012թ-ին:
Հյուսթոնի քույրը նշել է՝ այս քայլը շատ լավ հնարավորություն է երգչուհու երկրպագուների համար վերանայելու աշխարհի ամենահայտնի կանանցից մեկի ստեղծագործությունները:
Համերգը կհեռարձակվի համացանցով:Եթե առաջին փորձերը հաջողվեն,կկազմակերպվի համերգների համաշխարհային տուր: