Քսենիա Սոբչակի ճամփորդությունն ու ամուսնու անակնկալը
Իր համակուրսեցիների հետ հանդիպելու համար ռուսական շոու բիզնեսի սկանդալային աստղ Քսենիա Սոբչակը մեկնել է Բաքու: Հայտնի չէ, թե Սոբչակին համակուրսեցիների հետ հանդիպումն է գրավել, թե Ադրբեջանի մայրաքաղաքում զբոսնելը: Ինչևէ հեռուստահաղորդավարուհին հասցրել է համատեղել երկուսը մեկում: Սակայն տեղի ճարտարապետությունը Սոբչակին մոռացնել չի տվել իր երկրում տեղի ունեցող կոռուպցիոն դեպքերը նաև ճարտարապետության մեջ: Համեմատելով նոր կառուցվող Բաքուն և հին ճարտարապետություն ունեցող Ռուսաստանը, Քսենիա Սոբչակի համեմատության արդյունքը եղել է ոչ Ռուսաստանի օգտին:
Սոբչակը տուն է վերադարձել ապրիլի 13-ին և իր ճամփորդության ավարտի ամենամեծ անակնկալը նրան սպասվում էր տանը. Նրան սպասւմ էր ամուսնու ողջույնի խոսքն ու արևածաղկի փունջը: Այդ անակնկալի վերաբերյալ Սոբչակն ասել է. «Ամեն դեպքում ես ունեմ անկանխատեսելի ամուսին»: