Կանդելակին խայտառակվել է
«Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին, ինչպես պարզվել է, ֆուտբոլից ոչինչ չի հասկանում, և ոչ միայն ֆուտբոլից: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի հավաքականը պարտության մատնել Լիխտեյնշտեյնին, Կանդելակին իր թվիթթերյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Ինչպիսի ցավ Liechtenstein - Rossya - 7:0»:
Սա շատերի աչքից չի վրիպել, քանի որ Կանդելակին նախ սխալ է գրել Ռուսաստան անունը, և բացի այդ, սխալ է գրել նաև հաշիվը՝ խառնելով թվերի տեղը:
Թինա Կանդելակիի այս գրառումը ծիծաղեցրել է նրա հետևորդներին և պարզապես մարդկանց ովքեր ֆուտբոլի սիրահար են և չեն ներում նման սխալները: