Ամենագեղեցիկ աստղային զույգերից մեկը պաշտոնապես բաժանվեց
Այս տարի Իրինա Բեզրուկովայի համար ծանր տարի էր: Նա մարտ ամսին կորցրեց իր կյանքի կարևոր մարդուն՝ իր որդուն: Այս ողբերգական իրադարձության ֆոնի ներքո նաև լարվեցին ամուսնու՝ հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի հետ հարաբերությունները: Բազմաթիվ անգամներ մամուլում խոսվում էր այս գեղեցիկ զույգի բաժանման մասին: Այս մասին գրում է Starandstar.ru-ն:
Երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ դերասան Սերգեյ Բեզրուկովը երկու երեխա ունի: Պապարացցիներն անգամ կարողացել էին լուսանկարել, թե ինչպես է դերասանը զբոսնում երեխաների հետ: Սակայն, զույգն անկախ ամեն ինչից, շարունակեց համատեղ կյանքը և անգամ հերքեց նման լուրերը: Սակայն, իրավիճակը փոխվեց Իրինայի որդու՝ Անդրեի մահից հետո:
Իրինան հայտնի թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ անկեղծացել և ասել է, որ որդու մահը շատ բան փոխեց իր կյանքում, ինչպես նաև հայտարարել է, որ ինքն ու ամուսինը՝ Սերգեյը, 15 տարվա համատեղ կյանքից հետո պաշտոնապես բաժանվել են: