«Любэ» խմբի մեներգիչն Իսրայելում հոսպիտալացվել է
Հանրահայտ «Любэ» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևն Իսրայելում հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Անսպասելի դեպք է պատահել կապված «Любэ» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևի՝ Իսրայելում հոսպիտալացվելու հետ: Խմբի՝ Պյատիգորսկում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվում: Համերգի կազմակերպիչներն ու խումբը ներողություն են խնդրում երկրպագուներից»:
Դեռևս չի հաղորդվել, թե ինչն է եղել արտիստի հոսպիտալացման պատճառը: