Խմող մարդիկ ավելի երկար են ապրում,քան չխմողները
Գիտնականներն իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են,որ այն մարդիկ,ովքեր ալկոհոլ են օգտագործում,ավելի երկար են ապրում,քան սթափ կյանքի կողմնակիցները:Այս մասին հայտնում է Healthvesti.com-ը:
Հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ-ի 1800 բնակիչ՝ 55-ից 65 տարեկան:Հետազոտությունները տևել են մոտ 20 տարի:
Փորձագետները պարզել են՝ խմիչքից հրաժարվելը վնասում է թե՛ կնոջ,թե՛ տղամարդու առողջությանը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել,որ ընդհանրապես չխմող մարդիկ մահանում են ամենաշուտը:Նրանց 69%-ը չէր հասցնում ապրել նույնիսկ մինչև 65 տարեկանը:Շատ խմողների մոտ այդ ցուցանիշը 60% է կազմում,իսկ չափավոր խմողների մոտ՝ 41%: