Ռոբերտ Պատտինսոնը թաքուն ամուսնացել է
Բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Պատտինսոնը թաքուն ամուսնացել է իր ընկերուհու՝ Տալլի Բարնետտի հետ՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
Նորահարսը միանգամից իր կողակցին արգելել է հանդիպել հայտնի «Մթնշաղ» ֆիլմի դերասանների հետ:Ռոբերտը հրաժարվել է Վենետիկյան կինոփառատոնին մասնակցելուց,որպեսզի չհանդիպի իր նախկին խաղընկեր Քրիստեն Ստյուարտին:
Ավելի վաղ հենց Ռոբերտն ու իր ընկերուհին էին հայտնել,որ չեն պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները:Այժմ նրանք երջանիկ են,սակայն չեն պատրաստվում պսակադրության արարողություն կամ հարսանիք անցկացնել: