Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կարվի 2017-ին
2017թ-ին Վալերի Սպիրիդոնովին գլխի փոխպատվաստում կանեն:Ծրագրավորողի ողնաշարային մկանները հյուծվել են: Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կանի իտալացի բժիշկ Սերջո Քանավերոն:
Ենթադրվում է,որ բարդ վիրահատությունը կտևի մինչև 36 ժամ:Մասնագետների խոսքերով՝ եթե ամեն ինչ ընթանա այնպես,ինչպես ծրագրել են,ապա 2 տարում լիովին կպարզվեն սպասվող վիրահատության մանրամասները:
Ինչպես հաղորդվում է,30-ամյա հիվանդը հանաձայնել է՝ չնայած մեծ ռիսկին:Նրա խոսքերով՝ երբ հասկացել է,որ կարող է մասնակից լինել նման պատմական դեպքի, ոչ մի վայրկյան չի երկմտել:Նա հաճելի անհամբերություն է զգում,ասես ողջ կյանքը պատրաստվել է ինչ-որ կարևոր իրադարձության: