Աշխարհահռչակ Yves Saint Laurent-ը հատուկ Ռուսաստանի համար նոր բույր է ստեղծել
Հայտնի Yves Saint Laurent բրենդը հատուկ ՌԴ-ի տարածքում վաճառվելու համար նոր օծանելիք է ստեղծել՝ հայտնում է Rambler.ru-ն:
Նոր բույրը հասմիկի և նարնջի ծաղիկների բույրերի խառնուրդ է: Օծանելիքի հեղինակը Yves Saint Laurent Beauté ընկերությունն է,որը L’Oréal ընկերության մասնաբաժինն է:
Սև տուփի մեջ գտնվող այս էքսկլյուզիվ բույրը վաճառվում է միայն Ռուսաստանում՝ Артиколи ГУМ խանութում: