Ամենաբարձրահասակ զույգը պատմել է առօրյայում ծագող դժվարությունների մասին (լուսանկար)
Ամենաբարձրահասակ զույգը՝ չինացի սպորտսմեններ Սուն Մինմինը և Սյու Յանը, Գինեսի ռեկորդների 2016թ-ի գրքի շնորհանդեսի ժամանակ պատմել են այն դժվարությունների մասին,որ ծագել են կողակից ընտրելու ժամանակ:Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բասկետբոլիստ Սունի հասակը 236 սմ է,իսկ նրա սիրելի կնոջը՝ 183,7 սմ:Զույգը ծանոթացել է 2009թ-ին և 2013-ին ամուսնացել: Նրանք խոստովանում են՝ մեքենայով երթևեկելը մի շարք անհարմարություններ է առաջ բերում իրենց համար: Մինչև իրար հանդիպելը նրանք անգամ հույս չունեին,որ կկարողանան համապատասխան հասակով կողակից գտնել:
Նրանց խոսքերով՝ Չինաստանում ընդունված է,որ եթե տղամարդը բարձրահասակ է,պետք է անպայման բարձրահասակ կին գտնի իր համար:Եթե մոտ 2 մետր հասակ ունեցող մարդը 150 սմ հասակ ունեցող մեկի հետ ցանկանում է ամուսնանալ,հաճախ ծնողները արգելում են: