Ալլա Պուգաչովան մշտական բնակություն կհաստատի Իսրայելում
ԶԼՄ-ները սկսել են հաճախ անդրադառնալ ռուս փոփ դիվային, հատկապես նրա կյանքի փոփոխություններին:
Նրանց հաջողվել է պարզել, որ պրիմադոննան պատրաստվում է Իսրայելում բնակարան գնել և երեխաների ու իր ամուսնու՝ Գալկինի հետ մշտկան բնակություն հաստատել այնտեղ:
Նախօրեին NTV հեռուստաընկերությամբ իսրայելցի ռիելթորը հայտարարել է, որ երգչուհին 3 հարկանի բնակարան է գնել, որի արժեքը 7 մլն դոլար է:
Ալլա Պուգաչովան դեռ չի մեկնաբանել իր տեղափոխվելու մասին լուրերը, սակայն դա չի խանգարում, որ երկրպագուները բուռն քննարկեն տարածված լուրերն այդ մասին: