Գարիկ Մարտիրոսյանը սեր է խոստովանել «Моя Мишель» խմբին
Իգոր Մատվիենկոյի ստուդիայում կայացել է «Моя Мишель» խմբի համերգը, որի ժամանակ կոլեկտիվը ներկայացրել է «Дура» ալբոմը: Ստուդիա էին եկել խմբի ամենամոտ ընկերները, որոնց թվում էին նաև Գարիկ Մարտիրոսյանը, Անտոն Բելյաևը, Իրինա Տոնեվան,«Иванушки International» խումբը, Դիման և Մաշան՝ «Город 312» խմբից, Ելենա Կուլեցկայան, Նատանյա Ռուդովան: Նշված անձինք եկել էին, որպեսզի շնորհավորեին իրենց երիտասարդ կոլեգաներին՝ ալբոմի թողարկման կապակցությամբ և ցանկանալ հաջողություններ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Գարիկ Մարտիրոսյանն այս համերգի պատվավոր հյուրն էր, ով իրեն համարում է «Моя Мишель» խմբի երկրպագու, ծանոթացել է այս խմբի երաժիշտների հետ դեռ «Главная сцена» նախագծի ժամանակ: Արդեն այդ ժամանակ Մարտիրոսյանն այդ խմբին հաջողություններ մաղթեց:
«Ինձ շատ է դուր գալիս «Моя Мишель» ստեղծագործական խումբը, և ես ինձ նրանց գլխավոր երկրպագուն եմ համարում»,-ասել է Մարտիրոսյանը: