Ընդամենը 2-րոպեանոց վարժությունները կարող են օգտակար լինել սրտին
Մեծ Բրիտանիայի՝ Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են՝ ընդամենը 2-րոպեանոց արդյունավետ վարժությունները կարող են լավ անդրադառնալ սրտի աշխատանքի վրա՝ հայտնում է Healthvesti.com-ը:
Գիտնականները նշում են,որ ավելի կարճ տևող,բայց արդյունավետ ու ռիթմիկ վարժությունները ավելի արդյունավետ են,քան երկար ու միապաղաղ վարժությունները:Այս ռիթմիկ վարժությունների թվին է դասվում,օրինակ՝ թռչկոտելը:
Սակայն խոսքն այն մասին չէ,որ կարճ վարժություններն ավելի օգտակար են,քան երկար պարապմունքները:Պարզապես 2-րոպեանոց վարժությունները շատ լավ տարբերակ են նրանց համար,ովքեր չեն կարող իրենց թույլ տալ երկար զբաղվել սպորտով: