Ելիզավետա Երկրորդի ճաշացանկը 63 տարվա ընթացքում չի փոխվել
Արքայական նախկին խոհարար Դարրեն Մակգրադին պատմել է Ելիզավետա Երկրորդ թագուհու համային նախասիրությունների մասին՝ հայտնում է 7days.ru-ն: Թագուհու գլխավոր խոհարարը նշել է,որ այս երկար տարիների ընթացքում,ինչ երկիրը կառավարում է թագուհին,շատ բան է փոխվել նրա կյանքում,բայց ոչ ճաշացանկը:
Ըստ խոհարարի՝ թագավորական ընտանիքը ուտում է,որ ապրի,այլ ոչ հակառակը: Թագուհին շատակեր չէ և խստապահանջ չէ ուտելիքի հարցում: Միշտ գերադասում է թարմ միրգ և բանջարեղեն:Օրինակ՝ թագուհին մեծ հաճույքով համտեսում է իրենց պարտեզի ելակը,սակայն ոչ ձմռանը:
Քանի որ թագուհին հետևում է իր կազմվածքին,յուղոտ սնունդ հաճախ չի ուտում: