Ինձ տղամարդիկ հարկավոր չեն.Ջենիֆեր Լոպես
Անկախ կին և համաշխարհայինն աստղ Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է՝ իրեն երջանկության համար տղամարդ չէ հարկավոր՝ հայտնում է Starslife.ru-ն:
Չնայած այս մտքին՝ նա չի հրաժարվում իր զուգընկեր Կասպեր Սմարթից:Լոպեսն ու պարեր բեմադրող երիտասարդը հանդիպում են արդեն մի քանի տարի:Կարճատև բաժանումից հետո զույգը կրկին միասին է,սակայն Ջենիֆերը վստահ է՝ ինքն իրեն մենակ էլ վատ չի զգա:Հարցազրույցներից մեկում նա նշել է,որ ողջ կյանքը տղամարդկանց հետ է եղել,իսկ ինքն իր հետ մենակ մնալու հնարավորություն ունեցել է միայն Կասպերից բաժանվելուց հետո:
Լոպեսն ասել է՝ հենց ինքն է իր լավագույն ընկերը:Երբ հանդիպել է մի տղամարդու հետ,մտածել է՝ կամուսնանան իրենք,թե ոչ,ինչպես կդասավորվի ամեն բան:Իսկ այժմ նա գիտակցում է,որ,իհարկե,հաճելի է,երբ կողքիդ կա տղամարդ,սակայն երջանիկ լինելու համար նրան հարկավոր չեն տղամարդիկ: