Թե ով է Ստալինին համբուրող 7-ամյա աղջնակը (լուսանկար)
Վերա Կոնդակովային բոլորը գիտեն հայտնի լուսանկարից,որտեղ դպրոցական հագուստով 7-ամյա Վերան համբուրում է Իոսիֆ Ստալինին:Նա այդ ժամանակ դեռ դժվարանում էր կարդալ,սակայն հրաշալի ասմունքեց՝ անգիր ասելով. «Թանկագին ընկեր Ստալին,սա Ձեզ Մոսկվայի երեխաներից»:Աղջնակի խոսքերին հաջորդեց ջերմ համբույրը:
Փոքրիկ Վերային ոչ ոք չէր հուշել,որ կարելի է համբուրել Ստալինին:Դա նրա անձնական ցանկությունն էր:
Լուսանկարը,որտեղ սպիտակ ժապավեններով փոքրիկ աղջնակը գրկել և համբուրում է Իոսիֆ Ստալինին,հայտնի դարձրեց Վերա Կոնդակովային ԽՍՀՄ-ի ողջ տարածքով:Նրան սկսեցին ճանաչել փողոցներում,հրավիրել ռադիոեթերի,իսկ Ստալինի մահվան օրը շատերը ացելեցին աղջկան՝ միասին կիսելու նրա վիշտը:
Այսօր Վերան ապրում է Մոսկվայում,իսկ ճակատագրական լուսանկարը կախված է նրա բնակարանի պատից: