Ֆեյսբուքը վնասակար է 30-ն անց կանանց
Նոր Զելանդիայի գիտնականները պարզել են՝ ֆեյսբուքը վնասակար է 30-40 տարեկան կանանց՝ հայտնում է Rambler.ru-ն:
Հետազոտությունը ցույց է տվել,որ սոցկայքերում շփվելը ստիպում է նրանց զգալ պակաս գեղեցիկ ու գրավիչ: Հետազոտությանը մասնակցել է 11 000 մարդ,որից 62,5%-ը կանայք են եղել: Ինչպես պարզվել է՝ կանայք ավելի շատ են օգտվում այս սոցկայքից,և 30-40 տարեկան կանայք ամենաշատն են դժգոհ իրենց արտաքին տեսքից:
Նրանք,ովքեր գրանցված չեն Ֆեյսբուքում,ունեն ավել բարձր ինքնագնահատական:50 տարեկանից բարձր մասնակիցների ինքնագնահատականը աստիճանաբար էլ ավելի է բարձրացել:
Ինչպես նշում է հետազոտության հեղինակը,կանայք հակված են ԶԼՄ-ների ազդեցությամբ իրենց թերագնահատելուն: