Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը հրապարակել են իրենց որդու լուսանկարները
Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլը լրատվամիջոցներին և երկրպագուներին ներկայացրել են իրենց որդու` Սիալս Ռենդալի նոր լուսանկարը: Այս մասին հայտնում է Spletnik.ru կայքը.
Երեխան դեռ ապրիլին է ծնվել, որից հետո ծնողները չէին հրապարակում երեխայի նկարները սոցիալական ցանցերում: Այժմ երկրպագուները կարող է տեսնել փոքրիկ Տիմբերլեյքին:
Ջասթինն իր երեխայի լուսանկարները ցուցադրել է Ջիմմի Ֆելոնայի հեռուստաշոուի ժամանակ: Նա ցուցադրել է միայն երկու լուսանկար: Լուսանկարներից մեկում հինգամսական երեխան հոր գրկում է և նայում է ուղիղ լուսանկարչական օբյեկտիվին: Մյուս լուսանկարում երեխայի մայրը համբուրում է լողանալուց հետո սրբիչով փաթաթված տղային:
Շատերը կարծում են, որ Սիլասը նման է Թիմբերլեյքին, քանի որ նկարում նա ունի այնպիսի աչքեր ինչպիսին իր հայրիկինն են: