Պենելոպե Կրուզը և Խավիեր Բարդեմը «Ma Ma» ֆիլմի պրեմիերային (լուսանկար)
Վերջերս դերասանուհի Պենելոպե Կրուզը ներկա է գտնվել է «Ma Ma» ֆիլմի փակ ցուցադրությանը, որի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել Մադրիդում: Այս մասին հայտնում է Spletnik.ru կայքը.
Դերասանուհին ֆիլմի ցուցադրությանը ներկայացել է ոչ թե մենակ, այլ իր ամուսնու` Խավիեր Բարդեմի հետ: Երիտասարդ զույգին ուղեկցել է դերասանի մայրը` Պիլար Բարդեմը, և դերասանուհու քույր Մոնիկա Կրուզը:
Պենելոպեն հանդես է եկել սև գույնի գեղեցիկ զգեստով, որը կրծքի հատվածում եզրագծված է փայլուն քարերով և մերկացնում է դերասանուհու ոտքերի և պարանոցի հատվածը: Դերասանուհին զգեստի հետ կրել է սև կոշիկներ և եղել է հավաքած մազերով:
«Ma Ma» ֆիլմն իսպանական դրամա է, որը պատմում է մի անսովոր պատմություն ուսուցչի և մայրիկի մասին, որոնք պայքարում են հիվանդության դեմ:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2015 թ.-ի սեպտեմբերի 11- ին: