Առավոտյան ժամը 9-ից սկսվող աշխատանքային օրը տանջանք է
Եթե աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 9ից,դա իսկական տանջանք է՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
Մարդկանց խորհուրդ չի տրվում առավոտյան ժամը 10-ից շուտ սկսել աշխատանքը: Այսպես են կարծում Օքսֆորդի համալսարանի գիտնականները:
Այս խնդիրն ունի համամարդկային բնույթ:Ժամը 9-ից սկսվող աշխատանքը վատ է անդրադառնում մարդու թե՛ ֆիզիկական առողջության,թե՛ էմոցիոնալ դաշտի վրա: Այսպիսի ամենօրյա տանջանքը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի,անգամ շիզոֆրենիայի:
Գիտնականները նշում են՝ ժամանակակից մարդը քնի պակաս ունի,և յուրաքանչյուր աշխատակազմ պետք է իր աշխատանքը սկսի ամենաշուտը առավոտյան ժամը 10-ին: