Դևիդ Բեքհեմը երազում է նմանվել Ջեյմս Բոնդին
Դևիդ Բեքհեմի երկրպագուները նրան գիտեին որպես հրաշալի մարզիկ, սակայն նա վերջերս հաջողությունների է հասել դերասանական արվեստում: Այս մասին հաղորդում է 7days.ru կայքը:
Այդ պահից, երբ Դևիդին հաջողվեց աշխատել ռեժիսոր Գայ Ռիչիի հետ, նա պարզապես «հիվանդացավ» այդ աշխատանքով և այժմ երազում է դերասանի կարիերայի մասին: Այժմ նրա հիմնական երազանքն է խաղալ ֆիլմում և մարմնավորել Ջեյմս Բոնդին:
Սակայն Ռեժիսոր Դենիել Քրեյգն ակնարկել է, որ «Спектр» ֆիլմը, որի պրեմիերան կայանալու է այս տարվա աշնանը, կլինի վերջին ֆիլմը, որտեղ նա հանդես կգա Բոնդի կերպարում: Ըստ ռեժիսորի՝ կան շատ ավելի շնորհալի դերասաններ, որոնք կարող են կերտել այդ կերպարը:
Այնուամենայնիվ Դեյվիդն արդեն ունի որոշակի փորձ ֆիլմերում հանդես գալու: Նա խաղացել է «Agent A.N.K.L.» ֆիլմում էպիզոդիկ դեր, իսկ այժմ զբաղված է Գայա Ռիչիի՝ «Արթուր արքան» ֆիլմում. «Ես գիտեմ, որ Գայան չէր վերցնի ինձ իր ֆիլմում աշխատելու համար, եթե մտածեր, որ կարող եմ ամեն ինչ փչացնել: Ես պատրաստ եմ փորձել իմ դերն ամեն օր առնվազն մեկ ժամ», - ասում է Դեյվիդը: