Ներկայացվել են iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը
Apple ընկերության ամենամյա միջոցառմանը ներկայացվել են iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Մեծ ուշադրության է արժանացել հատկապես ոսկեգույն-վարդագույն երանգի iPhone-ը:Տիմ Կուկը նոր հեռախոսները ներկայացնելուց առաջ հայտնել է՝ iPhone 6s-ը դարձել է պատմության մեջ Apple ընկերության ամենահայտնի մոդելը:
Նոր մոդելները առանձնանում են նաև 3D Touch գործառույթով,որի միջոցով տարբերակվում են էկրանին սեղմելու ուժի 3 տեսակ: