Սելենա Գոմեսի մերկ լուսանկարն իր նոր ձայնասկավառակի շապիկին (լուսանկար)
Սելենա Գոմեսն այն հազվագյուտ կանանցից է, որոնք անկեղծորեն հպարտանում են իրենց մարմնով,չեն հոգնում շեշտել դա ամեն հարմար առիթի դեպքում: Այս մասին հաղորդում է Spletnik.ru կայքը.
Այս անգամ երիտասարդ երգչուհին առիթ է ունեցել ցույց տալ իր մերկ մարմինը նոր «Վերածնունդ» խորագրով ալբոմի շապիկին:
Նախօրեին երգչուհին իր Instagram եւ Twitter- ի էջերում հրապարակել է սև ու սպիտակ լուսանկար, որոնք զարդարում են նոր ալբոմի շապիկը:
Սելենա Գոմեսի մերկ լուսանկարներն Instagram- ում արդեն հավաքել են ավելի քան կես միլիոն լայք, որը, սակայն, չի զարմացնում երգչուհուն, քանի որ սոցիալական ցանցերում նա ամենահայտնիներից է և զիջում է միայն Բեյոնսեին, Քիմ Քարդաշյանին, Թեյլոր Սվիֆթին և Արիանա Գրանդեին:
Երգչուհու նոր ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: