Անի Լորակը համաձայն չէ իրեն Ժողովրդական արտիստի կոչումից զրկելու որոշման հետ (տեսանյութ)
Երգչուհի Անի Լորակը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է բողոք, որում նա հայտարարել է, որ չի տեսնում որևէ պատճառ իրեն Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից զրկելու համար: Այս մասին հայտնում է Rambler.ru կայքը.
Ուկրաինայի պաշտոնական կայքում կառավարությունն ի պաշտպանություն երգչուհու սկսել է ստորագրահավաք: Անհրաժեշտ է հավաքել 25,000 ստորագրություն, բայց դեռևս կա ընդամենը 348 քվե:
Անի Լորակը հերքում է, որ իր հրապարակային հայտարարությունները պարունակում են հակուկրաինական քարոզչական կոչեր: Երգչուհին կարծում է, որ սեպտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրենքում գրանցված N 3016 օրինագիծը չի կարող զրկել իրեն Ուկրաինայի Ժողովրդական արտիստի կոչումից: