Հոգեբանները պարզել են` որն է շոփինգի և հիվանդության սահմանը
Հագուստ,կոշիկ և տարբեր իրեր գնելը հաճույք է պատճառում շատերին,սակայն գնումներ սիրելը կարող է վերածվել հիվանդության՝ հայտնում է Medvesti.com-ը:
Գիտնականները փորձել են պարզել՝ երբ է տեղի ունենում այս փոփոխությունը,այսինքն՝ երբ է այն վերածվում հիվանդության,և որն են դրա պատճառները:
Պետք է սկսել մտահոգվել,երբ տանը կուտակվում են անպետք իրեր,և ամսվա վերջում գրեթե գումար չի մնում: Հաջորդ ահազանգող հանգամանքը կրեդիտային քարտերով պարտքեր ունենալն է: Շոպոգոլիկը չի կարողանում կանգ առնել ու վճարել պարտքերը:
Շոպոգոլիզմը մարդու համար ծուղակ է:Գնումներից րոպեական հաճույք ստանալը փոխարինվում է երկարատև դեպրեսիաներով և կուտակված պարտքերով:
Քիչ չեն դեպքերը,երբ գնումների պատճառով ամուր հարաբերությունները ընդհատվել են:Գիտնականները խորհուրդ են տալիս դիմել մասնագետի:Այս դեպքում կլուծեք թե՛ հարաբերությունները պահպանելու և թե՛ գնումներից կախվածություն ունենալու հարցը: