Երկարատև ընթերցանությունը հանգեցնում է կարճատեսության
ԱՄՆ-ի գիտնականները զգուշացնում են՝ տասնյակ հազարավոր երեխաներ ռիսկային գոտում են գտնվում,եթե կարդում են չափազանց երկար՝ հայտնում է Healthvesti.com-ը:
Նրանք պարզել են՝ այն երեխաները,ովքեր ունեն համապատասխան՝ APLP2 կոչվող գենը և կարդում են մեկ ժամից ավելի, 5 անգամ շատ են հակված կարճատեսութուն ձեռք բերելուն:Ընդունված է,որ երկրագնդի բնակչության 1%-ն ունի այդ գենը:
Մինչ այս հետազոտությունը գիտնականները չէին հայտնաբերել գեների և կենսակերպի,մասնավորապես՝ ընթերցանության միջև եղած կապերը,որոնց համագումարի հետևանքով առաջանում է կարճատեսություն:
Գիտնականները նաև պարզել են՝ այս գենն ունեցած այն մարդիկ,ովքեր քիչ են կարդում,կարճատեսություն ձեռք բերելու ռիսկային գոտում չեն: