Ինֆարկտի հիմնական պատճառը սնունդն է
Գերմանացի գիտնականներն իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են՝ ինֆարկտի հիմնական պատճառը սնունդն է:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 20 000 կամավորի բժշկական քարտերը:Ինչպես պարզվել է,ճիշտ սնվող մարդկանց ընդամենը 1,7%-ն է ունենում ինֆարկտ:
Բժիշկների խոսքերով՝ սնունդը պետք է որքան հնարավոր է քիչ պարունակի ճարպ և խոլեստերին:Նաև խորհուրդ չի տրվում հաճախ օգտագործել ալկոհոլ և ծխախոտ:Գիտնականները պարզել են՝ սթրեսը և շրջակա միջավայրի էկոլոգիան ամենաքիչ ազդեցությունն են ունենում ինֆարկտ ունենալու վրա:
Ավելի վաղ բժիշկները հայտնել էին՝ օրական 1 խնձոր ուտելը մարդկանց հեռու կպահի ինֆարկտից: