Էմինեմի երգի պատճառով դեռահասին ձերբակալել են
Էմինեմի երգերի հանդեպ մեծ ուշադրությունը օգուտ չի բերել Կալիֆոռնիայի դպրոցներից մեկի աշակերտներին՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
15-ամյա պատանին իր միկրոբլոգում Էմինեմի «I'm back» երգից տողեր է տեղադրել և կալանավորվել ոստիկանների կողմից:
Տողերը պատմում էին մի դեռահասի մասին,ով պատրաստ էր սպանել բոլոր նրանց,ովքեր ծաղրում էին իրեն:Օրինապահ մարմինները այս քայլը դիտարկել են որպես ապահովությանը սպառնացող երևույթ և կալանավորել են 15-ամյա աշակերտին:Նրա մոտ հրազեն են գտել:Ինչ կլինի դեռահասի հետ՝ դեռևս պարզ չէ: