Դավութօղլուն խոստացել է մաքրել Թուրքիան ահաբեկիչներից
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել է այնպես անել, որ կարճ ժամանակահատվածում Թուրքիան մաքրվի ահաբեկչական խմբավորումներից:
Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով РИА Новости գործակալության տարածած հաղորդագրությանը:
Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է.
«Սկսած սեպտեմբերի 2-ից, մենք կանցկացնենք հատուկ օպերացիա, որը կօգնի չեզոքցնել ահաբեկչական խմբավորումներին, որոնք գործում են Թուրքիայում և վերջնականապես մաքրել դրանց: Մենք դա կանենք, ինչ գնով էլ լինի:Մենք կանենք այն, ինչ պետք է, որպեսզի հասնենք մեր նպատակին»: