Կինոդերասան Դուեյն Ջոնսոնը շներին լողալ է սովորեցնում (լուսանկար)
Ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնը որոշել է իր ազատ ժամանակը նվիրել շներին լողալ սովորեցնելուն: Դերասանը փորձել է լողալ սովորեցնել երկու ֆրանսիացի bulldog ցեղատեսակի շներին:
Իր նոր սիրելի շներին կինոդերասանն անվանել է Hobbs և Brutus, իսկ Instagram-ի էջում նա գրել է պատմություն այն մասին, թե ինչպես են իր շնիկները մտել լողավազան:
Լողավազանում Brutus անունով շունն անմիջապես գնացել է դեպի ջուրը և գլխիվայր ընկել ջրի մեջ: Դերասանը շտապել է օգնել դժբախտ լողորդ շանը և նրան դուրս հանել ավազանից: Դուեյնն այնպես արագ է նետվել ջուրը, որ մռացել է հանել հագուստը, որի գրպանում եղել է դրասանի հեռախոսը. «Մինչ դուք շտապում է փրկել ձեր շան կյանքը, փորձեք ձեր հեռախոսը դնել ապահով վայրում և ոչ թե պահել Ձեր գրպանում»,-խորհուրդ է տվել դերասանը երկրպագուներին: