ԱՄՆ նախկին նախագահի դուստրն ուրախ կլինի Քանյե Ուսեթին նախագահի պաշտոնում տեսնել
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստր Չելսի Քլինթոնը մեկնաբանել է Քանյե Ուսեթի՝ 2020թ նախագահ դառնալու ցանկության մասին հայտարարությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով New Musical Express-ին:
«Շատ կարևոր է, թե ովքեր են մասնակցում մրցավազքին: Նույնիսկ, եթե Քանյեն կատակել է, փոքրիկ աղջիկը կամ տղան հենց այդ պահին լսելով ելույթը՝ կարող են մտածել, որ ինչու չէ, նաև իրենք կարող են առաջադրվել: Հիանալի է»,- MTV-ին տված հարցազրույցում ասել է Չելսի Քլինթոնը: