Իրինա Շեյքն ընկերացել է Բրեդլի Կուպերի մոր հետ (լուսանկարներ)
Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը Վերջին շաբաթն անցկացրել են Նյու Ջերսիում գտնվող ծովափերից մեկում: Զույգը ծովափ է գնացել դերասանի մոր` Գլորիա Կամպանոյի հետ:
Ականատեսնների վկայությամբ մոդելը և հոլիվուդյան աստղի մայրը եղել են բավականին ջերմ հարաբերությունների մեջ:
Ըստ ականատեսի` Իրինան շատ ուրախ է, որ իր և ընկերոջ հարաբերությունները զարգանում են այդքան լավ: Նա սիրում է Բրեդլիի մորը, և որ ամենակարևորն է, նրանք միասին շատ լավ է են զգում:
Գլորիան ցանկանում է, որ իր որդին երջանիկ լինի, իսկ Շեյքն ուրախ է ժամանակ ծախսել Բրեդլիի մոր հետ շփման համար, քանի որ կարեւոր է լավ տպավորություն թողնել մի կնոջ վրա, որը հետագայում կարող է դառնալ իր սկեսուրը: