Ժերար Դեպարդյեն այլևս չի պլանավորում Բելառուսի քաղաքացի դառնալ
Ֆրանսիացի դերասան ժերար Դեպարդյեն, ով պլանավորել էր դառնալ Բելառուսի քաղաքացի, փոշմանել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РСН-ին:
Այս տեղեկատվությունը հաստատել է նաև նրա ներկայացուցիչը՝ Առնո Ֆրիլեն: Նրա խոսքով՝ դերասանը Բելառուսում աշխատանքային այցով է գտնվում: Նա շուտով կրկին վերադառնալու է Ռուսաստան:
«Նա ՌԴ-ի և Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: Ամեն ինչ շատ լավ է: Բելառուսում և այլ երկրներում նա աշխատանքային այցով է գտնվում: Այստեղ նա շատ նախագծեր ունի, իսկ ներկա պահին մենք սերիալ ենք նկարահանում, իսկ հետո ֆիլմ կնկարենք նաև Ռուսաստանում»,-ասել է Ֆրիլը:
Ավելի վաղ Ժերար Դեպարդյեն հատարարել էր, որ նա մտադիր է տեղափոխվել Բելառուս, որպեսզի ապրի «քրիստոնյաների շրջանում»: