Քիմ Քարդաշյանի որդու ծնունդը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ
Վերջին մի քանի տարին Քարդաշյանների ընտանիքը գտնվում է համայն աշխարհի ուշադրության կենտրոնում:Մասնավորապես՝ չեն դադարում քննարկումները Քիմի և Քանյեի ընտանիքի մասին,որը շուտով կհամալրվի՝ հայտնում է Starslife.ru-ն:
Երկրպագուներին հետաքրքրում է՝ արդյո՞ք համաշխարհային ռեալիթի շոուի եթերում կհայտնվի Քիմի որդու ծնունդը:Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչը վստահաբար ասել է,որ այդպիսի բան չի լինի:
Չնայած նրան,որ Քիմը պարզապես երջանկացել է,երբ իմացել է՝ երկրորդ բալիկը կունենա,նա կարողացել է իրեն տիրապետել:Նույնիսկ եթե որդու ծնունդը ցուցադրվի,դա կտեսնեն միայն մտերիմները: