Իրինա Դուբցովան հայտնի ծեծկռտուքից հետո կորցրել է ձայնը
Նոր Ուրենգոյի օդանավակայանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով Իրինա Դուբցովան կորցրել է ձայնը՝ հայտնում է 7days.ru-ն:
Նույնիսկ դեմքին հարվածներ ստանալուց հետո Դուբցովան չի հետաձգել իր համերգը:Սակայն հենց հաջորդ օրը ցրտահարությունը,լարված նյարդերը և ծանրաբեռնվածությունը հարվածել են ամենակարևորին՝ երգչուհու ձայնին:
Երգչուհին Նոյաբսրսկ է ժամանել՝ ելույթ ունենալու նպատակով,սակայն սիպված է եղել դադարեցնել համերգը՝ կատարելով ընդամենը 3 երգ:
Համերգի սկզբից ընդամենը 15 րոպե անց երգչուհին հասկացել է,որ չի կարողանում ո՛չ երգել,ո՛չ էլ խոսել: Սակայն հենց հաջորդ օրը երգչուհին ռիսկի է դիմել և ամբողջական համերգ ունեցել,որից երկրպագուները,երգչուհու խոսքերով, գոհ են մնացել: