Հայտնի են հեռախոսային ամենահայտնի հավելվածները
iPhone-ի և iPad -ի բոլոր ժամանակների ամենահայտնի խաղ է ճանաչվել Candy Crush Saga խաղը,ամենաեկամտաբերը՝ Clash of Clans-ը,իսկ հեռախոսային ամենաեկամտաբեր հավելվածը Pandora Radio-ն է՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Angry Birds խաղը հայտնվել է ամենահայտնիների երրորդ հորիզոնականում,իսկ իր բերած եկամուտներով հայտնվել է երկրորդ տասնյակում:
Facebook, Messenger, Instagram և WhatsApp հավելվածները հայտնվել են առաջին տասնյակում:Այս հավելվածներն ամենաշատն են ներբեռնվում,սակայն ամենամեծ եկամուտը չեն բերում: