Կայացել է «Սթիվ Ջոբս»-ի ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Անցած գիշեր TELLURIDE կինոփառատոնի շրջանակներում կայացել է 2015 թ.-ի ամենասպասված ֆիլմերից մեկի` «Սթիվ Ջոբս»-ի փակ դիտումը:
Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել Մայքլ Ֆասբենդերը: Հանդիսատեսի սպասումները ֆիլմի վերաբերյալ արդարցվեցին: Ֆիլմի պրեմիերայի ժամանակ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը խանդավառությամբ խոսեց իր նոր կենսագրական ֆիլմի մասին. «Ես նայեցի, ֆիլմի չմոնտաժված տարբերակը և բոլոր դեպքերում զգացողությունն այնպիսին էր, որ ես ոչ թե դերասանների եմ տեսնում, այլ իրական մարդկանց այդ թվում և ինքս ինձ: Գնահատում եմ Ջեննի Բոյլի և Ահարոն Սորկինի կատարած մեծ աշխատանքը»:
Ֆիլմն արժանացել է նաև կինոքննադատների հավանությանը: Ցուցադրությանը ներկա բազմաթիվ մասնակիցների կարծիքով ֆիլմը մեծ հավակնություն ունի արժանանալ «Օսկար» մրցանակի: