Թուրքիայում 2000 քուրդ զինյալ է ապանվել
Թուրքական բանակը սպանել է երկու հազար քուրդ զինյալի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում և հավելել, որ հաջորդ շաբաթվա սկզբին իշխանությունները պատրաստվում են խստացնել պայքարը քրդական աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ ։
Նախագահի խոսքով՝ զինվորական գործողությունները կխստացվեն քրդական կուսակցության վերջին հարձակման հետ կապված, որի արդյունքում Խակարիի հատվածում զինյալների կողմից ոչնչացվել է երկու զինվորական մեքենա։
Թուրքական իշխանությունների տվյալներով զոհերի թիվը կազմում է 16 մարդ։