Ես վախենում եմ. Ջակոտա Ջոնսոնը խոսել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակության մասին (լուսանկարներ)
Երեկ Վենետիկյան 72-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել "Большой всплеск" ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգով քայլելիս նորաձևության քննադատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, ով հանդիսատեսին առավել հայտնի է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից:
Ֆիլմի պրեմիերային դերասանուհին ներկայացել էր բաց ուսերով սև երկար զգեստով` դեկորատիվ կարմիր քարերով պատված: Դերասանուհու երկրպագուների համար անսպասելի էր նրան տեսնել այդպիսի հագուստով:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում մերկ հանդես եկող դերասանուհին խոսել է ֆիլմի շարունակության մասին, որն ըստ դերասանուհու խոսքերի կոչվելու է «Մթության 50 երանգները»:
-Բավականին հետաքրքիր է աշխատել նոր ռեժիսոր Ջեյմս Ֆոուլի հետ: Մի պահ ես վախենում էի քանի որ դերերի հետ կապված միշտ անորոշության մեջ էի. Ես փորձ ունեի աշխատել Սամ Թեյլոր Ջոնոնի հետ, բայց հետո բոլորը հեռացան: Այժմ ես հուզված եմ, բայց կարծում եմ, որ Ջեյմսը տաղանդավոր ռեժիսոր է.