Էլիզաբեթ 2-րդը սերիալների մեծ սիրահար է
Այս ամսվա վերջում եթեր դուրս կգա «Դաունտոնի աբբայությունը» բազմասեզոնանոց հեռուստասերիալի վերջին եթերաշրջանը։ Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ թագուհին նույնպես անհամբերությամբ սպասում է սերիալի նոր եթերաշրջանին։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Թագուհին ոչ միայն հետևում է սերիալի իրադարձությունների զարգացմանը, այլ նաև գտնում է պատմական փաստերի անճշտությունները և բարձրաձայնում այդ մասին։ Թագուհին նկատել է, որ սերիաներից մեկում հնչում է դաշնամուրային երաժշտություն, որը գրվել է կատարվող դեպքերից միայն վեց տարի անց։
Էլիզաբեթ Երկրորդն արքայական ընտանիքում միակը չէ, որ դիտում է հեռուստասերիալը։ Այն դիտում են նաև արքայազն Ուիլյամ և դքսուհի Քեթրինը։