Բրիթնի Սփիրսի հայրը նրան խորհուրդ է տվել դադարեցնել սիրային հարաբերություները
Բրիթնի Սփիրսի հայրը դստերը համոզել է դադարեցնել սիրային հարաբերություները: Նա այսպիսի կարծիք է հայտնել Instagram-ում երգչուհու և իր նոր ընկերոջ նկարը տեսնելուց հետո: Այս մասին գրում է Vistanews.ru-ն:
Բրիթնիի հայրը կարծում է, որ դուստրը չափազանց հաճախ է փոխում իր տղամարդկանց, իսկ դա բացասաբար է անդրադառնում նրա հոգեկան վիճակի վրա:
Երգչուհին թեև 33 տարեկան է, սակայն հասցրել է 2 անգամ ամուսնանալ: Նա որոշել է լսել հոր խորհուրդն ու զբաղվել իր կարիերայով, ինչպես նաև երկու որդիների խնամքով: