Ես մեռնում եմ նրան հանդիպելու ցանկությունից. Քիմ Քարդաշյանի «մայրն» Անջելինա Ջոլիի մասին (լուսանկարներ)
Տղամարդիկ երազում են Անջելինա Ջոլիի մասին, ուստի կանայք ցանկություն ունեն նմանվելու Ջոլիին: Բացառություն չէ նաև Քիմ Քարդաշյանի սեռափոխված հայրը` ամերիկյան հեռուստաաստղ Քեյթլին Ջեները, ով պատրաստ է կատարել մի քանի վիրահատություն, որպեսզի ավելի շատ նմանվի դերասանուհուն:
Սակայն իրականությունն այն է, որ ռեալիթի շոուների աստղը դեռևս սահմանափակվում է միայն Անջելինայի ոճը նմանակելով:
Լուսանարները՝ ստորև.
Ջեների խոսքով Ջոլին միշտ եղել է իր համար ոգեշնչման աղբյուր և նա խելագարի պես ցանկանում է հանդիպել դերասանուհուն. «Ես պաշտում եմ Անջելինային, ինձ դուր է գալիս նրա անցած ճանապարհը: Նա միշտ շլացուցիչ և էլէգանտ տեսք ունի: Մեռնում եմ նրան տեսնելու ցանկությունից»,- ասել է Ջեները շոուներից մեկի ժամանակ: