Քիմ Քարդաշյանի մայրն ամուսնանում է
Ամերիկյան «Reality» շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, 3-րդ անգամ է ամուսնանում: Քիմի ապագա խորթ հայրը 34-ամյա Կորի Գեմբլն է: Այս մասին գրում է Wek.ru-ն:
59-ամյա Քրիս Ջեները պրովակացիայի վարպետ է: Երևում է՝ Քիմը հենց նրանից է ժառանգել իր նկատմամբ ուշադրություն գրավելու տաղանդը:
Լուրերը, որ Քրիսը որոշել է ամուսնանալ Ջասթին Բիբերի մենեջերի հետ, տարածվել էր դեռև ամառվա սկզբին, սակայն շատերը կարծում էին, որ այդ լուրերը հենց Քրիսն է տարածում, որպեսզի ուշադրության կենտրոնում լինի:
Օրեր առաջ, «OK» ամսագիրը հայտնել է, որ Քրիսն ու Կորին արդեն մեկ տարի է միասին են, և պատրաստվում են իրենց միասնության տոնակատարությանը: